| 
 
 
 
 
| Վիճակագրություն |  | 
 Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |  
 | | 
 
| 18:38  Սերխիո Բուսկեթսը ճանաչվեց 2012 թվականի լավագույն կատալոնացի ֆուտբոլիստ |  | Ինչպես հաղորդում է Goal.com-ը, 
կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկեթսը ճանաչվեց 2012 
թվականի լավագույն կատալոնացի ֆուտբոլիստ: 
 Այս կոչման համար 
պայքարում Բուսկեթսն առաջ է անցել Կարլես Պույոլից, Վիկտոր Վալդեսից, 
ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Չավի Հերնանդեսից։
 
 Լավագույն կատալոնացի մարզչի կոչմանն արժանացել է «Ուիգանից» Ռոբերտո 
Մարտինեսը, իսկ ամենախոստումնալի ֆուտբոլիստ է ճանաչվել կրկին «Բարսելոնան»
 ներկայացնող Սերխի Ռոբերտոն։
 
 Նշենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվելու է մարտի 4-ին:
 
 Աղբյուրը` Goal.com
 
 |  | Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 582 | 
Ավելացրեց: Մեսսի2013 |  | 
 | 
 
 
 
 
 |