| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:50 Ինիեստա. «Ինձ միշտ դուր է եկել Ռամոսի խաղը» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան Catalunya
Radio-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է մադրիդի «Ռեալի» պաշտպան
Սերխիո Ռամոսի մասին: Ինիեստան նշել է, որ իր հակառակորդը անչափ ուժեղ
ֆուտբոլիստ է:
«Ինձ միշտ էլ դուր է եկել Սերխիոյի խաղը: Նա շատ լավ է
հանդես եկել նաև «Սևիլյայում»: Շատ լավ խաղ է ցուցադրում նաև Իսպանիայի
ազգային հավաքականում» ,- ասել է Ինիեստան:
Այն հարցին, թե ինչն է զայրացնում Ինիեստային, վերջինս պատասխանել է.
«Ես համառ եմ: Ինձ զայրացնում է անարդարությունը, որը միշտ մեզ հետապնդում է»,-եզրափակել է Ինիեստան:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 675 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|