22:03 Պույոլը մասնակցել է «Միլանի» դեմ նախորդ 9 խաղերին | |
2000 թվականից ի վեր «Բարսելոնա» - «Միլան» հանդիպումներում իր մշտական ներկայությունն է ապահովել թիմի ավագ Կարլես Պույոլը: Առաջին անգամ Պույոլը «Միլանի» դեմ հանդես է եկել 2000 թվականի հոկտեմբերի 18-ին, որտեղ Ռիվալդոյի հեթ-տրիկի շնորհիվ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Այդ թվականից մինչ այսօր «Բարսելոնան» և «Միլանը» հանդիպել են 9 անգամ: «Բարսելոնայի» ավագը երբեք չի թաքցրել իր հիացմունքը և նույնիսկ նշել է, որ «Միլանը» եղել է իր երկրորդ թիմը: Թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Պույոլը նշել է, որ «Միլանի» հարձակվողներից ամենից շատն իրեն գլխացավանք է պատճառել Անդրեյ Շևչենկոն: Պույոլնն ընդդեմ «Միլանի» - «Բարսելոնա» - «Միլան» (3-1). ՉԼ կիսաեզրափակիչ 2011/12 - «Միլան» - «Բարսելոնա» (0-0). ՉԼ կիսաեզրափակիչ 2011/12 - «Միլան» - «Բարսելոնա» (2-3). ՉԼ խմբային փուլ 2011/12 - «Բարսելոնա» - «Միլան» (2-2). ՉԼ խմբային փուլ 2011/12 - «Բարսելոնա» - «Միլան» (0-0). ՉԼ կիսաեզրափակիչ 2005/06 - «Միլան» - «Բարսելոնա» (0-1). ՉԼ կիսաեզրափակիչ 2005/06 - «Բարսելոնա» - «Միլան» (2-1). ՉԼ խմբային փուլ 2004/05 - «Միլան» - «Բարսելոնա» (1-0). ՉԼ խմբային փուլ 2004/05 - «Միլան» - «Բարսելոնա» (3-3). ՉԼ խմբային փուլ 2000/01 Աղբյուրը` FCBarcelona.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 459 | |