Ինչպես հայտնում է Sport.es կայքը, սերուցքայինների ակումբի տնօրենը լրջորեն հետաքրքրված է թիմի սկզբունքային մրցակցի՝ «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվողով:
Աղբյուրի հավաստմամբ, ամենևին էլ երիտասարդ ֆուտբոլիստը իր խաղով չի գերել Պերեսին: Այս տարի, ակումբում սպասվում են նախագահական ընտրություններ և Դեուլոֆեույին գնելով, Մադրիդցիների տնօրենը ցանկանում է ամրապնդել իր տեղը ակումբում:
Նշենք նաև, որ «Ռեալը» գլխավորելուց առաջ, Պերեսը խոսք տվեց, որ եթե նա դառնա ակումբի տնօրենը, ապա թիմը ձեռք կբերի Կատալոնացիների պորտուգալացի կիսապաշտպան Լուիս Ֆիգուին և նա պահեց իր խոստումը:
Սակայն այս դեպքում ամեն ինչ այլէ, քանի որ Դեուլոֆեույին կարող են գայթակղել միայն չափազանց մեծ գումարները և նա ամենայն հավանականությամբ կհրաժարվի արքայական ակումբ տեղափոխվել: