21:09 Սավիոլա. «Այժմ Մեսսին է բոլորին մարզաշապիկ նվիրում» | |
Իսպանական «Մալագայի» արգենտինացի հարձակվող Խավիեր Սավիոլան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև այժմյա լավագույն ֆուտբոլիստի` Լեոնել Անդրես Մեսսիի մասին: ««Բարսելոնայի» դեմ խաղերն ինձ համար հատուկ արժեք ունենք, քանի որ ժամանակին ես հանդես էի գալիս այդ թիմում: Ես միշտ ուրախանում եմ, երբ տեսնում եմ նախկին թիմակիցներից: Կարիերայիս լավագույն պահերն անցկացրել եմ կատալոնիայում: Ես հանդես եմ եկել արգենտինական աստղերի` Ռիկելմեի, Մեսսիի, Ռոնալդինյոյի և Այմարի հետ, սակայն վերջինիս հետ համագործակցությունն ավելի հեշտ էր: Մարզումների ժամանակ ես վնասեցի Լեոյի քիթը և դրանից հետո նրան նվիրեցի իմ մարզաշապիկը: Այն ժամանակ մարզաշապիկներ էին նվիրում Մեսսիին, այժմ դերերը փոխվել են»,-եզրափակել է Սավիոլան: Աղբյուրը` FIFA.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 587 | |