Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվող Դավիդ Վիլյան, ում երեկ տեղափոխել էին հիվանդանոց, դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ բուժզնման արդյունքում Վիլյայի մոտ հայտնաբերվել էր երիկամային քարերի կուտակում:
Բժշկական միջամտություններից հետո թիմի հարձակվողը դուրս է գրվել հիվանդանոցից և վաղը կմիանա թիմի մարզումներին: Կարելի է ենթադրել, որ Վիլյան կկարողանա հանդես գալ թիմի հաջորդ հանդիպմանը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին։
|