13:37 Վիլյան հիվանդանոցում է և բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը | |
Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի հարձակվող Դավիդ Վիլյային տեղափոխել են հիվանդանոց: Երիկամներում առկա քարերի կուտակման պատճառով ֆուտբոլիստի մոտ առաջացել են սուր ցավեր, ինչի արդյունքում էլ նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Չի բացառվում, որ Վիլյան բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը «Գրանադայի» դեմ: Բժիշկների փոխանցմամբ, Վիլյայի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում: Այժմ ընթանում են բուժման կուրսեր: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 320 | |