| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:47 Ռոուրա. «Մեսսին և Բուսկեթսը պատրաստ են վաղվա հանդիպմանը» |
Կատալոնական «Բարսելոնայի» ժամանակավոր գլխավոր մարզիչ Խորդի Ռոուրան, ով հանդիսանում է թիմի գլխավոր մարզչի օգնականը, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիմի երկու ֆուտբոլիստներ պատրաստ են հանդես գալ վաղը կայանալիք «Վալենսիայի» դեմ խաղին:
Երկու ֆուտբոլիստները վնասվածք էին ստացել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ առաջին հանդիպմանը։ Սակայն պարզվել է, որ վնասվածքները լուրջ չեն, և նրանք կկարողանան մասնակցել առաջիկա հանդիպմանը։
«Մեսսին անչափ լավ հանդիպում անցկացրեց Մադրիդում: Գոհ եմ նաև Ալեքսիս Սանչեսի խաղից: Կարծես թե նա վերականգվում է»,-հայտարարել է Ռոուրան:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 621 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|