Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 2 » Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը
16:09
Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը
Չորեքշաբթի օրը պաշտոնապես ներկայացվեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչ փուլի գնդակը:

Գնդակը ստացել է «Ֆայնլ Ուեմբլի 2013» անվանումը: Գնդակի վրա պատկերվել են բոլոր երզափակիչները, որոնք տեղի են ունեցել անգլիական լեգենդար մարզադաշտում:

«adidas Finale Wembley»-ն թվով 20-րդ գնդակն է, որը պատրաստվել է գերմանական բրենդի կողմից:

Այս գնդակով թիմերը կխաղան ՉԼ 1/8 եզրափակչից:

«Գնդակը փայլուն է և հիշվող: Կարծես թագավորական լինի: Ի ուրախություն մեզ, այս գնդակը պատկերում է այն ամենը, ինչ այժմ ունի Չեմպիոնների լիգան: Այս Չեմպիոնների լիգան պետք է պատմական լինի» ,- հայտարարել է UEFA Events SA-ի գլխավոր տնօրեն Գի-Լորան Էփսթեյնը:

Աղբյուրը` Uefa.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 359 | Ավելացրեց: Մեսսի2013