| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:32 «Էլ Կլասսիկո»-ից առաջ. Մաս 2-րդ |
Այսօր երեկոյան Copa del Rey-ի շրջանակներում կհանդիպեն իսպանական առաջնության երկու գերակումբներ, որոնց խաղին սպասում են միլիոնավոր երկրպագուներ:
Ընթացիկ մրցաշրջանում «կապտանռնագույնները» «բլանկոսներին» հանդիպել են 3 անգամ: Տիտո Վիլանովայի սաները գրանցել են մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն:
Ծանր մեկնարկը առաջնությունում չի կանգնեցնում Մադրիդի «Ռեալին» Copa del Rey-ում
Մադրիդյան ակումբը ընթացիկ մրցաշրջանում ծանր ժամանակներ է ապրում և չի կարողանում արժանի պայքար մղել իսպանական լա լիգայի մյուս թիմերի հետ և զիջում են առաջատարին 15 միավորով:
Բացակայություններ
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն այսօր հանդես կգա առանց Իկեր Կասիլյասի, Պեպեի, Սերխիո Ռամոսի և Դի Մարիայի:
Նրանք պատրաստ են
- «Բարսելոնան» ֆավորիտ չէ ,- հայտարարել է Բենզեման մամլո ասուլիսի ժամանակ:
- Նրանք լավ և կազմավորված թիմ ունեն, սակայն մենք պատրաստ ենք պայքարելու նրանց դեմ ,- եզրափակել է ֆրանսիացի հարձակվողը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 967 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|