22:37 «Էլ Կլասսիկո»-ից առաջ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր հետ Մադրիդ է տարել 19 ֆուտբոլիստի: «Էլ Կլասսիկոյից» առաջ կատալոնացիները նոր կորուստներ չունեն և Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղին կներկայանան մարտական կազմով: Խաղի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստները՝ Դարպասապահներ՝ Վալդես, Պինտո, Պաշտպաններ՝ Ալվեշ, Պիկե, Պույոլ, Ադրիանու, Ալբա, Բարտրա, Կիսապաշտպաններ՝ Մասկերանո, Չավի, Սոնգ, Ալկանտարա, Բուսկետս, Ֆաբրեգաս, Ինյեստա Հարձակվողներ՝ Պեդրո, Սանչես, Մեսսի, Վիլյա: Ձեզ ենք ներկայացնում «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» ցուցանիշները ընթացիկ Copa del Rey-ում.
Հետաքրքիր է իմանալ Դավիդ Վիլյան գլխավորում է թիմի ռմբարկուական աղյուսակը: Աուստրիացու հաշվին կա 5 գնդակ: Երկրորդ տեղում արգենտինացի հրաշամանուկ Լեո Մեսսին է, ով խփել է 4 գնդակ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 898 | |