| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:45 Ռոնալդու. «Շատ կարևոր և բարդ հանդիպում է սպասվում» |
Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնայի» հետ հունվարի 30-ին կայանալիք հանդիպումից առաջ։
«Շատ կարևոր և բարդ հանդիպում է մեզ սպասվում։ Մենք պետք է աշխարհի ամենաբարդ մրցակիցներից մեկի հետ պայքարենք։ Չեմ կասկածում, որ շատ հետաքրքիր խաղ է լինելու։
Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ և ունենք հաղթելու բոլոր հնարավորությունները։ Իհարկե, մի քանի լուրջ կորուստներ ունենք, սակայն դա մեզ համար արդարացում լինել չի կարող։ Պետք լավ խաղ ցուցադրենք, քանի որ «Բարսելոնան» հիանալի թիմ է», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Աղբյուրը` RealMadrid.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 839 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|