Ինիեստա. «Առաջիկա «Էլ Կլասսիկոն» թեժ է լինելու» - 27 Հունվարի 2013 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 27 » Ինիեստա. «Առաջիկա «Էլ Կլասսիկոն» թեժ է լինելու»
13:36
Ինիեստա. «Առաջիկա «Էլ Կլասսիկոն» թեժ է լինելու»
Ինչպես հաղորդում է Marca.com-ը, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան դոն Անդրես Ինիեստան խոսել է իր մարզավիճակի և հունվարի 30-ին կայանալիք «Էլ Կլասսիկո»-ի մասին։

«Ես երջանիկ եմ և ինձ լավ եմ զգում ձախ հարձակվողի դիրքում, սակայն գտնում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ։

Առաջիկա Էլ Կլասիկոն էմոցիոնալ առումով չափազանց թեժ է լինելու, սակայն հույս ունեմ, որ կրքերը թեժ կլինեն միմիայն խաղադաշտում, և նախորդ մրցաշրջանների դեպքերը չեն կրկնվի։ Մենք այդ ամենն արդեն անցյալում ենք թողել», – հայտարարել է Ինիեստան:

Աղբյուրը` Marca.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 456 | Ավելացրեց: Մեսսի2013