Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հայտնում
է, որ ակումբը կերակարաձգի պայմանագիրը թիմի կենտրոնական պաշտպան, ավագ Կարլես Պույոլի հետ։
Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի հունիսի 30-ը։
Նշենք, որ ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև սույն տարվա հունիսը, սակայն Պույոլը նոր պայմանագրի շնորհիվ կատալոնական ակումբում հանդես կգա մինչև 38 տարեկանը։