19:33 Գվարդիոլայի որոշումը զարմացրել է Ֆերգյուսոնին | |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին զարմացրել է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի որոշումը: Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորելու է հաջորդ մրցաշրջանից։ «Ես զարմացա՝ իմանալով, որ Գվարդիոլան ընտրեց «Բավարիան»: Ամեն ինչ գնում էր նրան, որ Գվարդիոլան անգլիական ակումբ էր գլխավորելու: Սակայն նրան կարելի է հասկանալ: Դժվար է մերժել «Բավարիայի» պես թիմին, որը երկար տարիներ համարվում է Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը: Ֆանտաստիկ քաղաք և մարզադաշտ, մեծ պատմություն ունեցող ակումբ: Հասկանում եմ նրան»,-եզրափակել է Ֆերգյուսոնը: Աղբյուրը` Goal.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 477 | |