Կատալոնիայի և Նիգերիայի ազգային հավաքականների հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում նիգերացի ֆուտբոլիստի հետ բախումից հետո Պույոլը պատռել է իր հոնքը:
Անմիջապես ընդմիջումից առաջ Պույոլին փոխարինել է Սերխիո Բուսկետսը: Այնուհետև պարզ դարձավ, որ նիգերցին պատահմամբ արմունկով հարվածել է Պույոլի դեմքին, ինչից հետո սկսվել է արյունահոսություն: Հանդերձարանում արդեն կարել են Պույոլի հոնքը: Բարեբախտաբար հիմա նրա հետ ամեն ինչ կարգին է և Պույոլը մասնակցել է մարզմանը ընդհանուր խմբի հետ: