14:33 Մեսսին 3-րդն է IFFHS դարի ռմբարկուների ցանկում | |
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) ներկայացրած տվյալներով՝ արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին թվով 3-րդն է 21-րդ դարի ռմբարկուների ցանկում: Առաջին հորիզոնականում Կոտ դ'Իվուարցի Դիդյե Դրոգբան է, ում հաշվեկշռում կա 104 գոլ։ 8-րդ հորիզոնականում իսպանացի Դավիդ Վիլյան է, ում հաշվեկշռում կա 83 գոլ: Կոտ դ’Իվուարցի Դիդյե Դրոգբան դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է 21-րդ դարում միջազգային մրցաշարարերում դառնալ 100 և ավելի գոլի հեղինակ։ 1. Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար) – 104 (59՝ հավաքականում, 45՝ եվրագավաթներում) 2. Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) – 94 (67/27) 3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 94 (33/61) 4. Սամյուել ԷտոՕ (Կամերուն) – 92 (48/44) 5. Ռուդ վան Նիստելրոյ (Նիդերլանդներ) – 87 (34/53) 6. Տիերի Անրի (Ֆրանսիա) – 85 (43/42) 7. Կրիշտիանո Ռոնալդու (Պորտուգալիա) – 84 (38/46) 8. Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 83 (54/29) 9. Ռաուլ (Իսպանիա) – 78 (26/52) 10. Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա) – 75 (42/33) | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1006 | |