| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:53 Մեսսին` 2012 թ.-ի իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ |
Marca-ի կայքում անցկացված հարցման արդյունքում պարզ են դարձել տարբեր անվանակարգերում Իսպանիայի առաջնության 2012-ի լավագույն ֆուտբոլիստների և մարզիչների անունները։
Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստ է դարձել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, ում օգտին քվեարկել է 115 հազար օգտատերերից մոտ 60 տոկոսը։ Երկրորդը պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն է (14,4%), երրորդը՝ Ռադամել Ֆալկաոն (10,6%)։
Իսպանացի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անդրես Ինյեստան, ով առաջ է անցել Իկեր Կասիլյասից, Չավիից և Սերխիո Ռամոսից։
Իսպանիայի առաջնության լավագույն մարզչի տիտղոսին արժանացել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, երկրորդը՝ Տիտո Վիլանովան է, երրորդը՝ Ժոզե Մոուրինյոն։
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 837 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|