Լապորտա. «Գվարդիոլան կվերադառնա հաջորդ տարի» - 30 Դեկտեմբերի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 30 » Լապորտա. «Գվարդիոլան կվերադառնա հաջորդ տարի»
00:43
Լապորտա. «Գվարդիոլան կվերադառնա հաջորդ տարի»
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմ կվերադառնա հաջորդ տարի:

Լապորտան, ով հանդիսանում է Գվարդիոլայի մոտ ընկերներից մեկը, անկեղծացել է և նշել, որ Պեպը չի գլխավորի «ՊՍԺ»-ն (Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված էր ֆրանսիական «ՊՍԺ»-ն Հեղ.): «ՊՍԺ»-ն չունի այն հարմարությունները, որոնք կգերեն Պեպին:

«Ես կարծում եմ, որ Պեպը «Բարսելոնա» կվերադառնա հաջորդ տարի: Նա իր գլխում ֆուտբոլային հարուստ և մեծ պաշար ունի:

Նա իմ ընկերն է, աշխարհի լավագույն մարզիչը: Գերակումբները ցանկանում են քաշել նրան, բայց նա կուլ չի գնում: Պեպը չի շտապում»,-հայտարարել է Լապորտան:

Աղբյուրը` Goal.com

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 586 | Ավելացրեց: Մեսսի2013