18:45 Կասիլյասը մեկնել է «Բարսելոնա» | |
Ինչպես հայտնում է Իսպանական, El Mundo Deportivo կայքը, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը, Սուրբ Ծննդյան հաջորդ օրը մեկնել է «Բարսելոնա»: Կասիլյասը և իր կինը այցելել են «Բարսելոնայի» թանգարան, որից հետո մամուլում ակտիվ քննարկվում էր Կասիլյասի Կատալոնական թիմ տեղափոխվելու մասին լուրերըը: Այս ամենը պատճառն է դարձել արքայական ակումբի գլխավոր մարզչի և ավագի միջև բռնկված կոնֆլիկտի պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ Կասիլյասը մտերմիկ հարաբերություններ ունի «Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստների հետ, բայց այս անգամ նա այցելել է Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն և իր վաղեմի ընկեր Անդոնի Սուբիսարետային: «Ինձ դուր են գալիս կատալոնացիները: Ես պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի մասին: Արդեն հոգնել եմ գնդակներ բաց թողնել փոքրիկ արգենտինացուց»,- կատակել է Իկեր Կասիլյասը: Լրագրողները խոսել են տաքսու վարորդի հետ, ով Կասիլյասին տարել է օդանավակայան: «Ես հարցրեցի նրան, թե արդյոք պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նա պատասխանեց, որ դեռ ոչ», – պատմել է տաքսու վարորդը: Աղբյուրը` El Mundo Deportivo | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1193 | |