Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 17 » Պիկե. «Ֆալկաոն հիանալի ֆուտբոլիստ է»
17:58
Պիկե. «Ֆալկաոն հիանալի ֆուտբոլիստ է»
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան ԽԽերարդ Պիկեն համոզված է, որ «Ատլետիկոյի» դեմ հաղթանակը իրենց ավելի կմոտեցնի չեմպիոնությանը:

«Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե կորցնենք չեմպիոն դառնալու հավանականությունը, ապա դա կլինի միայն մեր սխալը: Եթե թուլացնենք զգոնությունը և դուրս գանք խաղադաշտ անպատրաստ, ապա կկորցնենք մեր առավելությունը: Հենց դա է վտանգը»:

«Ֆալկաոն առաջին խաղակեսում կարողացավ գոլ հեղինակել: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ֆալկաոն փորձում էր թիմին առաջ տանել, բայց Ադրիանոյի գոլից հետո ամեն ինչ ընկավ ի տեղը: Հիանալի հանդիպում էր, որը անցկացնում էինք շատ ուժեղ թիմի հետ, ով Լա լիգայում արդարացիորեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը»,- եզրափակել է իր խոսքը Խերարդ Պիկեն:

Աղբյուրը` Football Espana
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 496 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա