Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հրաշամանուկ հարձակվող Լեոնել Մեսսին, «Բետիսի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, գերազանցեց ոչ միայն գերմանացի հարձակվող Գերդ Մյուլերի, այլև Սեզար Ռոդրիգեսի ռեկորդը:
Արգենտինացին խփեց Իսպանիայի առաջնությունում իր 191 և 192-րդ գոլերը` այդ ցուցանիշով դառնալով Իսպանիայի առաջնությունում կատալոնացիների լավագույն ռմբարկուն: