Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Մեսսին իր թիմակիցների հետ մեկնել է Սևիլյա
14:29
Մեսսին իր թիմակիցների հետ մեկնել է Սևիլյա
Ինչպես հաղորդում է AS-ը, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին իր թիմակիցների հետ մեկնել է Սևիլյա, որտեղ թիմն այսօր կհյուրընկալվի «Բետիսին»:

Նշենք, որ հրաշամանուկը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի վերջերս կայացած «Բենֆիկայի» հետ հանդիպման ժամանակ, սակայն հետագայում պարզվեց, որ այն լուրջ չէ:

Երկօրյա ֆիզիոթերապևտիկ կուրսեր անցնելուց հետո բժիշկները որոշել են, որ Մեսսին պատրաստ է առաջիկա հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր Մեսսին կարող է շրջանցել գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերին:

Աղբյուրը` AS.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 428 | Ավելացրեց: Մեսսի2013