16:30 Մեսսին հավասարվեց Սեզարին և մոտեցավ Մյուլլերին | |
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում դառնալով 2 գոլի հեղինակ, Իսպանիայի առաջնությունում իր խփած գոլերի թիվը հասցրեց 190-ի։ Այդ 2 գոլերը նրան թույլ տվեցին հավասարվել Իսպանիայի առաջնության ողջ պատմության մեջ կատալոնացիների լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսին։ Ավելացնենք, որ արգենտինացուն միայն մեկ գոլ է բաժանում Գերդ Մյուլլերի անզուգական ռեկորդից։ Մեր նորություններին հետևեք նաև FaceBook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 797 | |