Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » «Բարսելոնան» կարող է խաղալ Ֆրանսիայի առաջնությունում
17:27
«Բարսելոնան» կարող է խաղալ Ֆրանսիայի առաջնությունում
«Բարսելոնան» կարող է խաղալ ֆրանսիայի առաջնությունում, եթե Կատալոնիան անկախանա»,- ասել է «Բարսելոնայի» քաղաքապետ Խավիեր Տրիասը:

«Մենք չունենք հնարավորություն ստեղծելու նոր Կատալոնիայի առաջնություն, քանի որ դրա համար մեզ պետք կգա միլիոնավոր դոլարներ: Եթե նույնիսկ ստեղծենք այդ առաջնությունը, այնտեղ չեն լինի շատ թիմեր և մենք կարող ենք Կատալոնական ակումբներին ուղարկել Իսպանիայի կամ Ֆրանսիայի առաջնություն»:

Կատալոնական ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը ավելի վաղ ցանկացել էր, որ կապտանռնագույները շարունակեն իրենց ելույթները Իսպանիայի առաջնությունում:

Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում հաղթել է 21, իսկ Իսպանիայի գավաթում 26 անգամ:

Աղբյուրը` IOL Sport
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 1077 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա