Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 25 » Լեո Մեսսի. «Ես չեմ տեսել Գերդ Մյուլլերի խաղը, բայց ինձ պատմել են, որ նա եղել է իսկական հարձակվող»
12:54
Լեո Մեսսի. «Ես չեմ տեսել Գերդ Մյուլլերի խաղը, բայց ինձ պատմել են, որ նա եղել է իսկական հարձակվող»
Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին ասել է, որ ցանկանում է իր կարիերան ավարտել իսպանական ակումբում, ինչպես նաև խոսել է «Բավարիայի» նախկին հարձակվող Գերդ Մյուլլերի խաղի մասին:

«Ինչպիսի՞ պորտուգալական ակումբում կցանկանաի խաղալ: Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում», դա է պատճառը, որ երբեք չեմ մտածել ուրիշ ակումբ տեղափոխվելու մասին»:

«Գերդ Մյու
՞լլեր: Ես երբեք չեմ տեսել նրա խաղը, բայց ինձ պատմել են, որ նա եղել է իսկական հարձակվող, և նրան շատ քիչ բան էր պետք գոլ խփելու համար: Նա ֆանտաստիկ էր խաղում մրցակցի տուգանային հրապարակում»,- Մեսսիի խոսքերն են մեջբերում Barcastuff-ը իր Twitter-ի էջում:

Հիշեցնենք, որ Լեոնել Մեսսին 2012թ-ում. ունի իր հաշվին 80 գոլ, իսկ Գերդ Մյուլլերը 1972թ-ին. դարձել է 85 գոլի հեղինակ:
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 684 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա