18:34 Չավին մերժել է «Անժիի» առաջարկը | |
Մախաչկալայի «Անժին» ֆանտաստիկ առաջարկ է արել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Չավի Հերնանդեսին: Ինչպես հայտնում է Onda Cero-ն, «Անժին» Չավիին խոստացել է վճարել տարեկան 21 մլն եվրո: 32-ամյա իսպանացին ցանկանում է մերժել ախորժալի առաջարկը և երկարաձգել «Բարսելոնայի» հետ իր պայմանագիրը: Բանակցությունները սկսվել էին սեպտեմբեր ամսից հետո, սակայն ֆուտբոլիստի գործակալը նշել էր, որ հատուկ առաջարկ չի եղել, և Չավին էլ հասկացրել է, որ չի պատրաստվում հեռանալ թիմից, և ավելին, նա ցանկանում է կնքել նոր պայմանագիր Կատալոնական ակումբի հետ: Աղբյուրը` Football-Espana | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 751 | |