Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:46 Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն երկրորդ ռմբարկուն է |
Արգենտինացի ֆուտբոլիստը, ով Եվրոգավաթներում խփել է 56 գոլ, շրջանցեց Վան Նիստեռլոյին և հիմա ետ է մնում միայն Ռաուլից (71 գոլ):
Մեսսին Մոսկվայում դառնալով գոլերի հեղինակ հավասարվեց Ռուդ Վան Նիստեռլոյին և մեծացրեց Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն գոլահար դառնալու իր շանսերը: Երկու անգամ Մոսկվայի «Սպարտակի» դարպասը գրավելուց հետո Մեսսին իր հաշվին ունի 56 գոլ, իսկ Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար հարձակվող Ռաուլը գլխավորում է այս աղյուսակը:
Պետք է նշել նաև, որ Մեսսին վերջին 4 տարում անընդմեջ եղել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկուն: Նա մեկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի շրջանակներում դարձել է 14 գոլի հեղինակ, ամենաբարձր ցուցանիշը մինչ այս:
«Բարսելոնայի» 10 համարը հնարավորություն ունի խփել 16 գոլ և շրջանցել նույնիսկ Ռաուլին:
Աղբյուրը` FCBarcelona.cat
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1136 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|