Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Խոսե Մանուել Հուրադոն խոսել է վաղը կայանալիք «Սպարտակ» - «Բարսելոնա» հանդիպման մասին:
««Բարսելոնան» շատ քիչ է փոխվել Վիլանովայի գլխավորելուց հետո: «Բարսելոնայում» են գտնվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և նրանց հաղթելը շատ դժվար կլինի: Իհարկե մենք կփորձենք հաղթել նրանց, բայց դա դժվար կլինի: «Բարսելոնան» մոլորակի լավագույն թիմն է, նրանք աներևակայելի ֆուտբոլ են ցուցադրում: Մենք նույնպես ունենք լավ ֆուտբոլիստներ և ՉԼ-ում մենք լավ մարզավիճակում ենք գտնվում».-ասել է «Սպարտակի» կիսապաշտպանը:
|