14:48 Տիտո Վիլանովա. «Մեսսին չի կարող հաղթել միայնակ» | |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սարագոսայի» հանդեպ տարած հաղթանակի (3-1) և թիմի արգենտինացի աստղ Լեոնել Մեսսիի մասին, ով երկվա խաղում աչքի ընկավ դուբլով: «Ֆուտբոլիստները աշխատում էին միայն հաղթանակի համար: Նաև կաերլի է հասկանալ նրանց հոգնածության պատճառը, չէ որ նրանք հավաքականների կազմում ծանր հանդիպումներ են անցկացրել և վերադարձել երկար ճանապարհորդությունից: Մեկ շաբաթում իրար ետևից 2 հանդիպում անցկացնելը հեշտ չէ և մեզ երեքշաբթի օրը սպասվում է ևս մեկ դժվար հանդիպում»: «Լեոնել Մեսսին շատ կարևոր դեր ունեցավ երեկվա խաղում, դառնալով դուբլի հեղինակ: Մեծագույն ակումբներում հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ, բայց պետք է նշեմ նաև, որ Լեոն չի կարող հաղթել միայնակ»,- ավարտել է իր խոսքը Տիտո Վիլանովան: Աղբյուրը` Goal.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 703 | |