Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 17 » Պեդրո. «Մեսսիի և Վիլյայի միջև չկա ոչ մի կոնֆլիկտ»
12:51
Պեդրո. «Մեսսիի և Վիլյայի միջև չկա ոչ մի կոնֆլիկտ»
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն ասել է, որ իր աստղային խաղընկերների` Մեսսիի և Վիլյայի միջև չկա ոչ մի կոնֆլիկտ:

«Խաղադաշտում շատ են լինում կոնֆլիկտներ, բայց Մեսսիի և Վիլյայի միջև չկա կոնֆլիկտ: Մարդիկ իրենց ուշադրությունը շատ են սևեռում այդ լուրերի վրա: Հանդերձարանում այդ մասին ծիծաղով ենք խոսում»:

«Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է: Խաղադաշտում նա կարող է անել այն, ինչ չի կարող ոչ ոք: Մեսսիի հետ մեկ ակումբում խաղալը պատիվ է ինձ համար»,- եզրափակել է իր խոսքը Պեդրոն:

Աղբյուրը` Marca
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա