00:56 Խերարդ Պիկե. «Ֆիզիկապես լավ վիճակում եմ» | |
Կենտրոնական պաշտպանը Իսպանիայի առաջնությունում 6 հանդիպում բաց թողնելուղ հետո վերջապես վերադարձել է խաղադաշտ ու օգնել թիմին վաստակել հերթական 3 միավորը: Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակի» դեմ հանդիպման ժամանակ Պիկեն ստացավ ոտքի վնասվածք և բաց թողեց 6 հանդիպում: Վերադառնալով խաղադաշտ նա միանգամից հաղթանակ տարավ «Մալյորկայի» հանդեպ 2-4 հաշվով: Պաշտպանը ասել է, «որ ես հիանալի ֆիզիկական վիճակում եմ գտնվում և խաղը ինձ համար շատ հարմարավետ էր: Չնայած, որ երկու գոլ բաց թողեց «Բարսելոնան», Պիկեն ասել է, «որ ընդհանրապես մենք շատ լավ հանդիպում անցկացրեցինք, և մենք ավելի բարձր մակարդակի վրա էինք, չնայած նրան, որ երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին շատ սխալներ թույլ տվեցինք»: Բուսկետսը ստացավ հինգերրորդ դեղին քարտը Սերխիո Բուսկետսը ստացավ հինգերրորդ դեղին քարտը և բաց կթողնի Սարագոսայի դեմ ահանդիպումը: Այդ մասին Պիկեն ասել է նաև, «որ ուղղակի ներվերս տեղի են տալիս երբ չեմ կարող օգնել թիմին, ես հասկանում եմ այժմ Բուսկետսին, ով շատ օգնեց թիմին այս հանդիպման ընթացքում, բայց կարևորն այն է որ թիմը հաղթի»: Լեոնել Մեսսին Մալյորկայի դեմ հանդիպման ժամանակ շրջանցեց Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին, խփելով 76 գոլ մեկ ճրացույցային տարվա ընթացքում, «եթե կա այդպիսի մի ֆուտբոլիստ, որ կարող է գերազանցել բոլորի ռեկորդները, դա Մեսսին է»,- ասել է Խերարդ Պիկեն: Սեսկ Ֆաբրեգասը և Քրիստիան Տելյոն նույնպես խոսել են Մալյորկայի դեմ 2-4 հաշվով հաղթանակ տոնելու մասին: Սեսկ Ֆաբրեգաս. ««Մալյորկայի» շատ արագ 2 գոլ հեղինակեց: Պաշտպանության սխալվեց և նշանակվեց 11 մետրանոց, այսպիսի դժվարն խաղեր շատ են լինում»: «Ամենա դրական փաստն այն է, որ թիմը երկու գոլը սեփական դարպասը ընդունելուց հետո վերականգնվեց և խփեց չորրորդ գոլը:» «Հուսամ, որ միջազգային հանդիպումներում չենք ունենա վնասվածքներ, բայց մենք պետք է խաղանք պրոֆեսիոնալների նման»: Քրիստիան Տելյո. ««Մալյորկան» շարունակու էր գրոհել, չնայած որ հասկանում էր, որ ռիսկային է այդ ամենը: Բայց մենք չորրորդ գոլը հանգիստ հեղինակեցինք»: «Շատ ուրախ եմ, որ նորից դուրս եկա խաղադաշտ մի քանի խաղ բաց թողնելուց հետո: Ես որախ եմ նաև, որ Տիտոն վստահում է ինձ»: «Արդեն հարմարվել եմ գլխավոր թիմի հետ, ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ և ես հաճույքով եմ խաղում այս հիասքանչ ֆուտբոլիստների հետ մեկ ակումբում»: Աղբյուրը` FCBarcelona.cat | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 419 | |