Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:58 Չավի. «Ամենակարևոր հանդիպումը սպասվում է Մոսկվայում» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կոչ է անում ընկերներին մոռանալ շոտլանդացիներից կրած պարտության մասին և պատրաստվել հաջորդ տուրում կայանալիք Մոսկվայի «Սպարտակի» դեմ հանդիպմանը, որը կայանալու է նույնպես Չեմպիոնների լիգայի շրջանակներում:
Երեքշաբթի օրը Կատալոնական «Բարսելոնան» անսպասելի կերպով պարտվեց շոտլանդական «Սելթիկին» (2-1), բաց թողնելով հաջորդ փուլ դուրս գալու հիանալի հնարավորությունը: Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» մրցակիցն է լինելու Մոսկվայի «Սպարտակը», որը դեռ ունի շանսեր երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար:
«Ամենակարևոր հանդիպումը լինելու է Մոսկվայում: Մեզ համար կարևոր է խմբից դուրս գալ լինելով առաջին հորիզոնականում և շատ ենք զղջում Գլազգոյում կրած պարտության համար: Մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա և պարտավոր ենք հաղթել առաջիկա երկու հանդիպումներում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում Չավին մեկնարկային կազմում է եղել բոլոր չորս հանդիպումներում և խաղադաշտում է անցկացրել 360 րոպե:
Հիշեցնենք, որ «Սպարտակ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին Լուժնիկ մարզադաշտում: Հանդիպումը Հայաստանի ժամանակով կսկսվի 21:00-ին:
Աղբյուրը` Goal.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 785 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|