Ուրբաթ, 29/03/24, 17:39
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


15:44
Մխիթարյան. «Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է»
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսիի» դեմ հանդիպումից, գործակալ չունենալու և Մեսսիի խաղաոճի մասին, փոխանցում է Terrikon-ը:

-Հյուբշմանը կարծում է, որ «Շախտյորը» կարող է հաղթել նաև Անգլիայում: Արդյո՞ք  ի հայտ է եկել նման վստահություն թիմի մեջ:

-Հարցը նրանում չէ, թե կարող ենք կամ ոչ: Պարզապես գիտենք մեր ուժերի չափը և հավատում ենք ինքներս մեզ: Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ հնարավորություն ունենք:

-Ի՞նչ դժվարություններ են սպասվում «Շախտյորին» «Ստեմֆորդ Բրիջում»:

-Ասեմ, որ Դոնեցկում ավելի դժվար էր: Միսթերը մեզ կտա գործողությունների հստակ պլան, և եթե անենք այն, ամեն ինչ լավ կավարտվի:

-Կարո՞ղ է թիմը փոխվել 2-3 շաբաթվա ընթացքում:

- Խաղաոճը՝ ոչ:

-Որակազրկման պատճառով Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղին չմասնակցելն ավելի շատ ուժ՞ է պահպանել «Չելսիի» դեմ խաղի համար:

- Կիմանանք հանդիպման ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ էի ցանկանում շաբաթ օրը խաղադաշտ դուրս գալ, սակայն ստացվեց այնպես, որ որակազրկված էի:

-Մասնագետները համարում են Ձեզ երկրորդ Մեսսի: Ի՞նչ կասեք:


- Շատ հաճելի է նման գնահատականը: Կարծում եմ, որ խաղային առումով մենք շատ տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:

- Դուք գործակալ ունե՞ք:


- Ես այսօրվա դրությամբ ոչ մի գործակալ էլ չունեմ:

- Դուք լոնդոնյան մրցավեճը համարո՞ւմ եք կենտրոնականը E խմբի համար:

- Ոչ, քանի որ դեռ երկու խաղ էլ լինելու է Իտալիայի և Դանիայի չեմպիոնների դեմ:


Աղբյուրը` Terrikon.com
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 1083 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1