Ուրբաթ, 26/04/24, 22:47
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:02
Daily Mail. Անգլիական ֆուտբոլին պետք են Ինիեստայի և Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ
Անգլիական հեղինակավոր Daily Mail պարբերականը հերթական անգամ հարց է հնչեցրել, թե ինչ վիճակում է գտնվում անգլիական ֆուտբոլը և փորձել է պատասխան տալ.

«Մենք չունենք Անդրես Ինիեստայի, Անդրեա Պիրլոյի, Քրիստիան Էրիկսենի և Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստներ: Շատ ծանր վիճակում ենք գտնվում: Եթե հետևել եք «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումներին, ապա զգացած կլինեք:

Մենք  չպետք է մեզ խաբենք ֆուտբոլային «Էլ-Դորադոյի» որոնումներով` հուսալով, որ մենք առաջ կանցնենք «Բարսելոնայից», միայն թե Ջեք Ուիլշիրը պահպանի իր մարզավիճակը:

Ո՞վ է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը


Նրա անունը Հենրիխ Մխիթարյան է: 2009թ.-ի Հայաստանի տարվա խաղացող, անցած մրցաշրջանի արդյունքով Դոնեցկի «Շախտյորի» լավագույն ֆուտոլիստ: ՈւԵՖԱ-ն նրան համարում է Եվրոպայի լավագույն 100 ֆուտբոլիստներից մեկը:

Մխիթարյանը «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում առաջատար ռմբարկուն էր, որտեղ Հայաստանն ավարտեց ելույթները 3-րդ հորիզոնականում և ջախջախեց Սլովակիային 4:0 հաշվով: Հաճելի կլիներ նրան տեսնել Ռոյ Հոջսոնի ղեկավարած Անգլիայի հավաքականում:

Անգլիական Ինիեստան և Երևանի հպարտությունը


Այս շաբաթը սթափեցնող էր անգլիական ֆուտբոլի համար, ինչպես նաև` անգլիական ակումբների: Դոնեցկում և Ամստերդամում ցուցադրած տեխնիկան մտավախության տեղիք է տալիս ոչ միայն 2014թ. Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ելույթների համար, այլև` ընդհանրապես առաջնությունում հայտնվելու հեռանկարի համար:

Դիտելով, թե ինչպես էր երեքշաբթի օրը Մխիթարյանը թելադրում «Շախտյորի» խաղը, մնում է զարմանալ, թե որքան ենք մենք հետընթաց ապրել: Իր վերադարձից հետո շաբաթ օրն «Արսենալի» կազմում Ջ. Ուիլշիրը առաջին 45 րոպեներին ոչ մի փոխանցում չփչացրեց, սակայն նա միայնակ ամենը հաղթահարել չի կարող:

Մխիթարյանը շրջապատված էր ճարպիկ, տեխնիկապես ուժեղ խաղացողներով, ինչպիսին է բրազիլացի Վիլիանը, ով նույնիսկ իր ազգային հավաքականում մշտական տեղ չունի: Իսկ Ամստերդամում Էրիկսենը ոչնչացրեց Անգլիայի չեմպիոններին:

Դժվար թե Էրիկսենին, Մխիթարյանին կամ Վիլիանին սա մտահոգի: Մխիթարյանը պաշտպան չէ, ոչ էլ Էրիկսենը, սակայն նրանք սովոր են ֆուտբոլային այն մշակույթին, որի փիլիսոփայությունն առջևից հետևի գիծ է ենթադրում: Անգլիական ֆուտբոլը շարունակում է անկում ապրել, մինչդեռ աշխարհի մյուս երկրները հասնում ու առաջ են անցնում:

Մենք ձգտում ենք ունենալ անգլիական Ինիեստա: Բրազիլիայի պահեստային խաղացողներ, Դանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և Հայաստանի մայրաքաղաք Երևանի հպարտություն… Ահա թե ինչ է մեզ պակասում»:

Աղբյուրը` Daily Mail

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 841 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1