Վիլանովա. «Հեշտ չէր 27 հնարավորից վաստակել 25 միավոր»
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը:
Մենք 27 հնարավորից վաստակել ենք 25 միավոր, այդպիսի արդյունքի հասնելը հեշտ չէ: Խաղ առ խաղ մենք ավելի ենք բարելավում մեր խաղը: Ես կարծում եմ, որ մենք արժանի ենք դրան:
«Ռայո Վալեկանոյի» հետ խաղը արդարացրեց սպասելիքներս: Առաջին խաղակեսում մոտ 15 րոպե չէինք կարողանում տիրել գնդակին, սակայն մենք չհանձնվեցինք և պայքարեցինք մինչև վերջ:
Կարծում եմ, որ «Ռայոն» հրաշալի խաղ անցկացրեց: Թիմը խաղալու մեծ ցանկություն ուներ, և դա մեզ համար որոշակի բարդություններ էր ստեղծում: Այժմ Բուսկեթսը և Սոնգը մեծ նշանակություն ունեն թիմի համար» ,- հայտարարել է Վիլանովան: