14:17 Չավին և Մեսսին` ռեկորդակիրներ | |
Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշտպան Չավի Հերնանդեսն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման ժամանակ դարձել է գոլի հեղինակ, որը նրա համար թվով 50-րդն էր Իսպանիայի առաջնության շրջանակներում: Այդ հանդիպման ընթացքում գրանցվել է ևս մեկ ռեկորդ: Թիմի մեկ այլ ֆուտբոլիստը` Լեոնել Մեսսին խփել է իր կարիերայի 300-րդ գոլը: Մեսսին Իսպանիայի առաջնության մեկ օրացուցային տարում խփեց իր 44-րդ գոլը` շրջանցելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին, ով 2011 թվականին 43 գոլ էր խփել: Աղբյուրը` Uefa.com Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 708 | |