Չորեքշաբթի, 24/04/24, 01:24
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


13:51
Մեսսին ընդգրկվել է Լա լիգայի թոփ-10 ռմբարկուների ցանկում
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին ընդգրկվել է Իսպանիայի առաջնության թոփ-10 ռմբարկուների ցանկում: Այժմ նա իր տեղը կիսում է «Սևիլյայի» լեգենդար ֆուտբոլիստ Խուան Արսայի հետ:

«Ռայո Վալեկանոյի» դեմ Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակներում խփեց իր 181 և 182-րդ գոլերը, որի շնորհիվ հավասարվեց Խուան Արսայի հետ, ով հանդես էր գալիս «Սևիլյայում» 1943-ից 1959 թթ.:

Մեսսին ընդհամենը 4 գնդակով է ետ մնում 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Սանտիլյանայից, ով իր ակտիվում գրանցել է 186 գնդակ:

Լավագույն արդյունքը

Թոփ 10-ի բոլոր ֆուտբոլիստներից չորրորդ լավագույն արդյունքն ունի Լեո Մեսսին, ով մեկ խաղում խփել է միջինը 0.82 գնդակ: Լեոյին շրջանցում են միայն
Ռաուլը (0.46), Կուինին (0.49), և Արսան (0.52):

13 գնդակ մեկ մրցաշրջանի ընթացքում

223 պաշտոնական հանդիպման ընթացքում Մեսսին խփել է 182 գնդակ: 2004/05 մրցաշրջանում նա խփեց իր առաջին գնդակը «Ալբասետեի» դարպասը: Նա մրցաշրջան առ մրցաշրջան համապատասխանաբար խփեց 6, 14, 10, 23, 34, 31 և 50 գնդակ: Եթե հավատանք թվաբանությանը, ապա Մեսսին այս մրցաշրջանը կարող է ավարտել թոփ-10 ռմբարկուների աղյուսակի 6-րդ կամ 7-րդ տեղերում:

Մեսսիի զոհերը

Մեսսիին իր կարիերայի ընթացքում ամենաշատը կարողացել է գրավել «Ատլետիկո Մադրիդի» դարպասը` 15 անգամ: Երկրորդ տեղում է «Ռասինգը»`

12 խփած գնդակով: Մեսսիի դարպասապահ-զոհերն են Դիեգո Ալվեշը և Իկեր Կասիլյասը: Նրանք բաց են թողել համապատասխանաբար 11 և 10 գոլ:

Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակներում դարձել է 13 հեթ-տրիկի և 2 պոկերի հեղինակ:

Իսպանիայի առաջնության թոփ-10 ռմբարկուների ցանկը

251 գնդակ
Զարրա (Ատլետիկ)

234 գնդակ
Հուգո Սանչես (Ատլետիկո, Մադրիդ և Ռայո)

228 գնդակ
Ռաուլ (Մադրիդ)

227 գնդակ
Դի Ստեֆանո (Մադրիդ և Էսպանյոլ)

223 գնդակ
Սեզար (Գրանադա, Բարսելոնա, Կուլտուրալ և Էլչէ)

219 գնդակ
Կուինի (Սպորտինգ և Բարսելոնա)

210 գնդակ
Պահինյո (Սելտա, Մադրիդ և Դեպորտիվո)

195 գնդակ
Մունդո (Վալենսիա և Ալկոնյա)

186 գնդակ
Սանտիլյանա (Մադրիդ)

182 գնդակ
Մեսսի (Բարսելոնա) և Արսա (Սևիլյա)

Աղբյուրը` FCBarcelona.com

Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1689 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1