| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:05 Մադրիդցի տաքսու վարորդը ցանկանում է դատի տալ Մոնտոյային |
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ պաշտպան Մարտին Մոնտոյան մադրիդի տաքսիներից մեկում գողություն է արել:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին օդանավակայանից հյուրանոց գնալու
ճանապարհին: Տաքսու վարորդի խոսքերով՝ կատալոնական ակումբի ֆուտբոլիստի նստատեղի մոտ դրված է եղել պայուսակ, որն էլ նա գողացել է: Պայուսակի մեջ եղել են անձնական փաստաթղթեր և 230 եվրո գումար:
Մոնտոյան և տաքսու մեջ եղած բոլոր մարդիկ հերքում են, որ նա է այդ պայուսակը գողացել: Ժամեր առաջ էլ Մարտինը twitter սոցիալական
ցանցի իր միկրոբլոգում գրել է. "Մեղադրանքները, որոնք ներկայացրել է տաքսու վարորդը
պայուսակի անհետացման հարցով, բացարձակ սուտ են":
Վարորդը խոստովանել է, որ այդ օրը` մինչ այդ
դեպքը, ևս 1 ուղևորի է փոխադրել և հնարավոր է, որ հենց այդ մարդն է գողացել պայուսակը:
Աղբյուրը` Mundo Deportivo
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 786 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|