21:09 Պեդրոն խաղից առաջ (Տեսանյութ) | |
Երեքշաբթի օրը Տիտո Վիլանովայի սաները «Կամպ Նոու» մարզադաշտում կհանդիպեն շոտլանդական «Սելթիկի» հետ: Թիմի երիտասարդ հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը այսօր տված մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել է խաղի կարևորությունը թիմի համար: Այժմ կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի շրջանակներում անցկացրած 2 հանդիպումներից ունի 6 միավոր: Սպասվում է, որ Տիտո Վիլանովայի թիմը վաղը կվաստակի ևս 3 միավոր և կդառնա խմբի միանձնյա առաջատարը: «Մենք հանդես ենք գալու տանը, ուստի պետք է հաղթենք մրցակցին: Վաստակած միավորները կօգնեն մեզ առաջ անցնել մեր մրցակիցներից: «Սելթիկը» լուրջ մրցակից է և կարող է լարվածության մեջ պահել մեր պաշտպաններին: Սխալներն ուղղվում են: Ճիշտ է, թուլանում ենք պաշտպանությունում, սակայն գլխավոր մարզչի տակտիկական ուղղություններն օգնում են մեզ: Այժմ ես օպտիմալ մարզավիճակում եմ և ուրախ եմ, որ թիմակիցներս հասկանում են ինձ: «Բարսելոնայում» շատ դժվար է հանդես գալ հիմնական կազմում: Ամեն տարի մրցակցությունն ավելի է մեծանում: Նպատակս թիմում բավական քանակությամբ խաղեր անցկացնելն է: Տիտոն վստահում է ինձ»,-եզրափակել է Պեդրոն: Աղբյուրը` FCBarcelona.cat | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 444 | |