Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իվան Սամորանոն ևս պատասխանել է Մեսսի թե Ռոնալդու հարցին:
«Ես կասեմ այսպես՝ նրանք աշխարհի լավագույն 2 ֆուտբոլիստներն են: Դժվար է նրանցից մեկին ընտրել: Անշուշտ Մեսսին ավելի լավն է: Երկուսի խաղն էլ հաճույք է պատճառում».-ասել է Սամորանոն: