| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:09 Մեսսին շարունակում է ռեկորդներ գրանցել |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվո» - «Բարսելոնա» հանդիպման ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դառնալով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և Ռադամել Ֆալկաոյին և գլխավորեց ռմբարկումների ցուցակը:
Այժմ արգենտինացի հրաշամանուկը` Մեսսին իր ակտիվում ունի 11 (1-ը՝ 11-մետրանոցից), Կրիշտիանու Ռոնալդուն՝ 9 (4), Ռադամել Ֆալկաոն՝ 8 գոլ (4)։
Մեսսին նաև գերազանցեց Ռոնալդուի սահմանած օրացուցային ռեկորդը։ 2011 թվականին
Իսպանիայի առաջնությունում պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել էր 43 գոլի
հեղինակ, իսկ Մեսսին «Դեպորտիվոյի» հետ խաղում խփեց 2012 թվականի իր 44-րդ
գոլը։ Այսպիսով, եթե Մեսսին շարունակի գոլահարել մրցակիցների դարպասը, կարող է գերազանցել նաև Պելեի ռեկորդը:
1975-ին Պելեն մեկ օրացուցային տարում դարձել է 75 գոլի հեղինակ՝ 66-ը «Սանթոսի» կազմում, 9-ը՝ հավաքականի։ Լիոնել Մեսսին արդեն դարձել է 71 գոլի հեղինակ. 59-ը՝ «Բարսելոնայի»
կազմում, 12-ը՝ հավաքականի։ 2 ամիս դեռ կա 4 և ավելի գոլերի հեղինակ
դառնալու և ռեկորդը կրկնելու կամ գերազանցելու համար։
Աղբյուրը` Marca.com
Մեր
նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1057 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|