00:52 «Բարսելոնան» դիտարժան պայքարում պարտության մատնեց «Դեպորտիվոյին» (Տեսանյութ) | |
Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Դեպորտիվո» - «Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Խաղում եղավ և' կարմիր քարտ, և' հեթ-տրիկ, և' ինքնագոլ: «Բարսելոնան», որը երկրորդ խաղակեսում մնաց 10 ֆուտբոլիստով, դիտարժան պայքարում պարտության մատնեց «Դեպորտիվոյին»: Գոլառատ պայքար ստեղծվեց հենց առաջին րոպեներից: 3 գնդակ «Դեպորտիվոյի» դարպասն ուղարկելուց հետո «Բարսան» կարծես թե թուլացրեց խաղի տեմպը և բաց թողեց միանգամից 2 գնդակ: Մեսսին «ուղղեց» Վիկտոր Վալդեսի սխալը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Դեպորտիվոն» նորից կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում կարմիր քարտի արժանացավ արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն, ով հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանությունում: Մեսսիի գոլից հետո «Բարսելոնան» ևս մեկ գոլ բաց թողեց: Ցավալի ինքնագոլի հեղինակ դարձավ Խորդի Ալբան: Նշենք, որ Ֆաբրեգասը դարձավ իսպանիայի առաջնությունում առաջին ֆուտբոլիստը, որ այս մրցաշրջանում մեկ խաղում կատարեց 3 գոլային փոխանցում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 944 | |