Ուրբաթ, 29/03/24, 01:20
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


21:25
Չավի. «Ես երջանիկ եմ և ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը El Mundo Deportivo-ի հետ զրույցում խոսել է Տիտո Վիլանովայի, առաջնության և «Ռեալ Մադրիդի» մասին:

«Շատ լավ մարզավիճակում ենք գտնվում: Ուրախ ենք, որ այսպիսի մեկնարկ ենք ունեցել: Հետաքրքիր է, որ «Ատլետիկո Մադրիդը» հավասար պայքար է մղել առաջնությունում: Հոգեբանական առավելություն ունենք Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Ճիշտ է, դեռ առաջնության սկիզբն է, սակայն այսպիսի մեկնարկն իր գործն անում է:

Տիտոն թիմում շատ քիչ բան է փոխել: Արդեն չորս տարի է, ինչ փայլուն խաղ ենք ցուցադրում: Այժմ մեզ համար ավելի բարդ է, քան չորս տարի առաջ: Ամեն անգամ ցանկանում ենք բարելավել մեր խաղը: Տիտոն և Պեպը տարբեր են միայն ֆիզիկապես: Փիլիսոփայությամբ նրանք շատ նման են:

Ցավոք, մենք հիանալի հնարավորություն բաց թողեցինք «Ռեալից» 11 միավորով առաջ անցնելու համար: Սակայն ութ միավորն էլ վատ չէ:

Մեսսին փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա տարեց տարի բարելավում է իր խաղը և առաջընթաց գրանցում: Լավ է, որ «Ոսկե գնդակը» բաժին հասավ նրան, սակայն Իկերը և Ինիեստան նույնպես արժանի էին այդ մրցանակին»,- նշել է Չավին:

Աղբյուրը` FCBarcelona.com

Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 509 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1