Վիլյա. «Մեզ բարդ հանդիպում է սպասվում» - 16 Հոկտեմբերի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 16 » Վիլյա. «Մեզ բարդ հանդիպում է սպասվում»
14:32
Վիլյա. «Մեզ բարդ հանդիպում է սպասվում»
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ համոզված է, որ Իսպանիայի հաղթարշավը չի ընդհատվի:

«Այս խաղում միմյանց կհանդիպեն խմբի ամենաուժեղ հավաքականները: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով են խաղալու: Հրաշալի է, որ 2 հաղթանակով ենք մեկնարկել և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի շարունակել հաղթական շարքը:

Հաջողությունն ինձ ժպտաց: Իմ պես վնասվածք ստացած ֆուտբոլիստներն ավարտում են կարիերան, բայց ինձ հաջողվեց վերականգնվել:

Ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն մարզիչներս»,- հայտարարել է Դավիդ Վիլյան:

Աղբյուրը` Goal.com

Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 349 | Ավելացրեց: Մեսսի2013