14:10 Պեդրո. «Մեր հավաքականը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ» | |
Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ: Երիտասարդ հարձակվողը, չնայած արած հայտարարությանը, նշել է, որ հավաքականը պետք է զգուշանա առաջիկա մրցակցից (Ֆրանսիայի հավաքական խմբ.): «Դիդիեր Դեշամի գլխավորած թիմը կարող է կոտրել յուրաքանչյուր հավաքականի պաշտպանություն: Քարիմ Բենզեմայի և Ֆրանկ Ռիբերիի շնորհիվ Ֆրանսիայի հավաքականն այսօր մեզ կարող է անակնկալի բերել: Շատ շնորհակալ եմ Վիսենտե դել Բոսկեին, ով վստահեց ինձ: Մեր թիմում շատ են փորձառու ֆուտբոլիստները: Երջանիկ եմ, որ կարողանում եմ իմ ներդրումն ունենալ հավաքականի հաջողության գործում»,-եզրափակել է Պեդրոն: Աղբյուրը` Goal.com Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 349 | |