Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:08 Ինիեստա. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»» |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ասել է, որ շատ բարդ հանդիպում է սպասվում Իսպանիայի և Ֆրանսիայի ազգային հավաքականների միջև և որ Վիսենտե Դել Բոսկեի թիմը շատ լավ պետք է խաղա այդ մրցավեճում հաղթելու համար: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին ժամը 23:00-ին 2014թ.-ի Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում:
«Դա կլինի գեղեցիկ հանդիպում: Պետք է հնարավորիս չափ լավ խաղալ առաջին տեղում ամրապնդվելու համար:»
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ 28-ամյա կիսապաշտպան Անդրես Ինիեստան ավելացրել է նաև, որ ցանկանում է իր կարիերան ավարտել «Բարսելոնայում»:
«Ես շատ եմ ցանկանում ավարտել կարիերաս Կատալոնացիների հետ: Դա կախված է իմ ելույթներից: Եթե ես լավ հանդես գամ, հույսով եմ կմնամ ակումբում երկար տարիներ»,- ասել է Ինիեստան:
Աղբյուրը` mundodeportivo.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 637 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|