| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:43 Ինիեստա. «Ես եղել ու շարունակում եմ մնալ իդեալական ակումբում» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան Barça Magazine-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թիմն իրեն տվել է այն ամենը, ինչ նա է ցանկացել և երազել ֆուտբոլային կարիերան ստեղծելուց առաջ:
«Ես կամ ու կմնամ իդեալական ակումբում: «Բարսելոնան» այն միակ պատճառն է, որ հիմա ես այսպիսին եմ: Այլ թիմերը նույնպես ցանկանում են հանդես գալ «Բարսելոնայի» ոճով, սակայն դա գալիս է նրանց ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածությունից: Մենք երբեք չենք կորցրել մեր էությունը: Սա է մեր հաղթանակի գրավականը:
Իմ միակ երազանքն էր խաղալ ամենաբարձր մակարդակով: Այն ժամանակ ես երազում էի հանդես գալ գլխավոր թիմում: Այն ամենը, ինչ իմ հետ է կատարվել, պարզապես հրաշալի է:
Չգիտեմ, արդյոք այսպիսին կլինեի, ինչպիսին հիմա եմ, եթե «Բարսելոնայի»
փոխարեն հայտնվեի այլ ակումբում»,-եզրափակել է Ինիեստան:
Աղբյուրը` FCBarcelona.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 863 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|