00:58 Լապորտա. «Գվարդիոլան հեռացել է Ռոսելի պատճառով» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան քննադատել է կատալոնացիների ներկայիս նախագահին, մեղադրելով, որ հենց նրա պատճառով է հեռացել Պեպ Գվարդիոլան: «Գվարդիոլան ստիպված էր լքել թիմը՝ ի շնորհիվ թիմի ղեկավարության անփութության: Ռոսելին հետաքրքրում է միայն այն փաստը, թե ինչ «կեղտ» կարող է նա գտնել իմ մասին: Իսկ ինչ վերաբերվում է Տիտո Վիլանովային, ապա կասեմ, որ այդ որոշումը կայացվել է, քանի որ ակումբը խուճապի մեջ էր».-ասել է Ժոան Լապորտան: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 586 | |