Հինգշաբթի, 25/04/24, 07:53
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


15:20
Պիզելլի. «Մինասյանը սիրում է «Բարսելոնայի» խաղը»
Հայաստանի հավաքականի մասին տեղեկություններ իմանալու համար Իտալիայի ամենահայտնի սպորտային պարբերականը` Gazzetta dello Sport-ը, կապվել է Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հայաստանն անհայտ է մեզ համար: Ի՞նչ գիտենք հայերի մասին բացի նրանից, որ բոլոր ազգանունները վերջանում են «յանով»: Ի՞նչ է մեզ ուրբաթ օրը սպասվում Երևանում:
Այդ մասին մենք հարցրեցինք Մարկոս Պինեյրո Պիզելլիին, Հայաստանի հավաքականի և ռուսական «Կուբանի» իտալական ծագումով բրազիլացուն: Պետք չէ զարմանալ, ֆուտբոլում շատ են նատուրալիզացված բրազիլացիները: Օրինակ Ֆաբիոս դոս Սանթոսը Ֆան վան Սանթոս անունով հանդես է գալիս Վիետնամի հավաքականում: Պիզելլին ծնվել է Պիրակիկաբիա քաղաքում: Դա Ժոզե Ալտաֆինիիի և «Նապոլիի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Անդրե Կրուզի քաղաքն է: Իսկ մեծացել է Ռիբերաո Պրետոյում՝ Սոկրատեսի քաղաքում:
Նա որակազրկված է և բաց կթողնի Իտալիայի դեմ խաղը: Պիզելլին հիասթափված է այդ պատճառով. «Սոֆիայում հեռացվեցի խաղադաշտից: 2008 թվականից Հայաստանի հավաքականում հանդես գալուց հետո ոչ մի խաղ բաց չէի թողել (19 խաղ, 7 գոլ) և ափսոսում եմ, որ չեմ մասնակցի կապույտների հետ խաղին»:

Պիզելլի, ի՞նչ է սպասվում Իտալիայի հավաքականին Երևանում:
«Դուք կտեսնեք լեփ-լեցում մարզադաշտ և թեժ մթնոլորտ: Երկու տարի առաջ Հայաստանի հավաքականը թարմացվել է, սկսվել է նոր նախագիծ: Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մենք լավ խաղացինք (երրորդ տեղը խմբում) և լավ ակնկալիքներ ունենք Աշխարհի առաջնությունից: Մենք սոլիդ թիմ ունենք»:

Խաղային համակա՞րգը
«Մենք օգտագործում ենք 4-4-2-ը: Մենք ունենք երիտասարդ մարզիչ՝ Վարդան Մինասյանը (38 տարեկան), որը սիրում է «Բարսելոնայի» խաղը: Նա ցանկանում է, որը գնդակը լինի ներքևում և գնդակի կորուստներ չլինեն: Մենք շատ ենք վազում, մեծ արագությամբ անցնում ենք պաշտպանությունից հարձակման, բայց ձեր բախտը բերել է»:

Ինչու՞
«Ես և Ղազարյանը որակազրկված ենք (Սոֆիայում Ղազարյանը չտիրապետեց իրեն և գնդակով հարվածեց մատակարարող երեխային): Ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը բացակայում է լուրջ վնասվածքի պատճառով: Մեր պատմական ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել ֆուտբոլին: Ամենալավ ժամանակում չենք հանդիպում, բայց Հայաստանը կպայքարի: Հայաստանը կարող է անակնկալ մատուցել աշխարհին: Իմ կանխատեսումն է 2-1 մեր օգտին»:

Ձեր լավագույն ֆուտբոլիստնե՞րը:
«Մխիթարյանին գիտեք: Նրան գործի մեջ տեսել եք «Շախտյորի» կազմում, երբ Չեմպիոնների լիգայում խաղում էր «Յուվենտուսի» դեմ: Կարծում եմ, որ նա նման է Կակային. նա ֆանտաստիկ առաջընթաց է գրանցել և շատ գեղեցիկ է խաղում և շատ վտանգավոր է հարձակման գծում: Զգուշացեք նաև Յուրա Մովսիսյանից. նա հուժկու հարվածներ ունի, գիտի, թե ինչպես եզրափակել գրոհները: Նա ինչ-որ չափով նման է Ռոնալդոյին:

Կրիշտիանուի՞ն:
«Ոչ, Կրիշտիանուին չէ: Ես նկատի ունեմ Ֆենոմենոյին, որը Իտալիայում խաղացել է «Ինտերում» և «Միլանում»:

Իտալիայից ու՞մ կնշեք:
«Պիրլո ունենալու համար բոլորը նախանձում են ձեզ: Բայց իտալացի ֆուտբոլիստի լավագույն կերպարն ինձ համար Ռոբի Բաջիոն է»:

Եթե մի օր հանդիպեք Բրազիլայի հավաքականին, օրինակ Աշխարհի առաջնությունում, ո՞ր օրհներգը կերգեք:
«Հայաստանինը, որն անգիր գիտեմ: Ես լավ խոսում եմ հայերեն: Երախտապարտ եմ այս երկրին և ժողովրդին: Շատ եմ սիրում հայերին և նրանցից մեկն եմ»:

Աղբյուրը` Totalfootball


Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 859 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1